Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին

Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին
21.01.2014 | 01:58

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով Ժնևյան բանակցություններին: Պան Գի Մունն ասել է, որ ինքը ստացել է Թեհրանի հավաստիացումը, որ ԻԻՀ-ն «դրական ու կառուցողական դեր կխաղա» Սիրիայի հարցով բանակցություններում: Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի մասնակցությանը՝ սիրիական անցումային կառավարության ստեղծմանը հրապարակային համաձայնության բացակայության պատճառով՝ հաղորդել է սաուդյան SPA գործակալությունը: «Ժնևի կոնֆերանսին յուրաքանչյուր հրավեր պետք է կապված լինի հրավերում նշված բոլոր պայմանների ընդունման հետ, որոնցից գլխավորը Սիրիայում անցումային կառավարության ստեղծումն է», - հայտարարել է գործակալության Էր Ռիյադի աղբյուրը: «Բացի այդ՝ Իրանի զորքերը կռվում են սիրիական իշխանության կողմից», - ընդգծել է նա: Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կմասնակցի Սիրիայի հարցով կոնֆերանսին առանց նախապայմանների: Կոնֆերանսի մասնակիցներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարել էին, որ մասնակցելու համար Իրանը պետք է ընդունի ժնևյան առաջին կոնֆերանսի կոմյունիկեն, որը նախատեսում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններն առանց Իրանի համարել է ձևական: Իրանի մասնակցության դեմ են նաև Սիրիայի ընդդիմադիր ուժերը: Կոնֆերանսը նախատեսված է հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ