Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենը մինչ փախուստը համագործակցել է ռուսների հետ

Սնոուդենը մինչ փախուստը համագործակցել է ռուսների հետ
21.01.2014 | 12:26

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսի կարծիքով` հնարավոր է, որ մինչ իր փախուստը ԱՄՆ-ից Էդվարդ Սնոուդենը աշխատել է Ռուսաստանի համար : «Ես կարծում եմ` նա հենց այնպես չհայտնվեց ԱԴԾ (ФСБ) գործակալի սիրող ձեռքերում` Մոսկվայում: Կարծում եմ, որ դա պատահականություն չէ», - ասել է Ռոջերսը: Գործակալ ասելով նա նկատի է ունեցել ռուսական հետախուզության բացահայտված գործակալ Աննա Չապմանին, ով Սնոուդենին մինչ նրա ապաստան ստանալը առաջարկում էր իր հետ ամուսնանալ և այդպիսով ապահովել նրա անվտանգությունը Ռուսաստանում: Մայք Ռոջերսը կարծում է, որ նման կասկածի տեղիք է տալիս ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցի նկատմամբ ռուսների բարյացակամ վերաբերմունքը: Նա հայտարարել է, թե Սնոուդենի որոշ բացահայտումներ բարձր տեխնիկական հնարավորություններ էին պահանջում, որոնց նա չէր տիրապետում, և նրա խոսքով Սնոուդենը միայնակ չէր կարող «գողանալ» այդ տեղեկությունները, որոնք մեծ չափով վերաբերում են ամերիկյան զինվորականներին: Ռոջերսն ասել է, թե ԱՄՆ-ը պետք է «միլիարդներ ու միլիարդներ ծախսի իրեն կարգի բերելու համար»` այն բանից հետո, երբ գաղտնազերծվել է հետախուզական ինֆորմացիան: Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերի կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլն էլ ասել է, թե «Սնոուդենի հետևում կանգնած է ինչ որ արտասահմանյան երկրի հետախուզություն»:

Թե ինչու են ամերիկացիները կրկին բարձրաձայնում Ռուսաստանում մեկ տարով ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենի մասին, կարելի է միայն կռահել: ՈՒկրաինայում այս օրերին տեղի ունեցող ներքին բախումները Արևմուտքին անհանգստացնում են ոչ միայն երկրի իշխանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների առումով, այլև Ռուսաստանի ճնշման տակ Վիկտոր Յանուկովիչի` եվրաինտեգրումից հրաժարվելու փաստի հետ: Սա, կարծում ենք, յուրօրինակ մեսիջ է հղված ռուսներին, որպեսզի վերջիններս չակտիվանան ուկրաինական իրադարձությունների կոնտեքստում: ՈՒկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցներն արդեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են պահանջում իշխանությունից, իսկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է ժողովրդական հուզումները ճնշելու հարցում ստանալ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ