Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»

Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»
21.01.2014 | 17:18

«Իրադրությունը՝ Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այսօր Ուկրաինայի հետ ուղիղ կապի միջոցով իր աջակցությունը հայտնեց Մայդանում ցուցարարների պահանջներին։ Նա ողջունեց ուկրաինացիների՝ եվրոպական ընտանիքին միանալու պայքարն ու ձգտումները։

Դավիթ Շահնազարյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշեց վերջին ամիսներին Ուկրաինայի ոչ համարժեք արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ նրա՝ իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն գնալու երկխոսության, իսկ նրանց կողմից հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումն անլուրջ է։ «Նման կառույցն անարդյունավետ է, և իշխանությունների կողմից ստեղծվել է նրա համար, որպեսզի ընդդիմության հետ չգնան իրական երկխոսության»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ 2013թ. դեկտեմբերին եղել է Կիևում, և ըստ նրա՝ այն տպավորությունն է, որ ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց, բայց տակտիկական առումով որոշ խնդիրներ կան:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ