Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»

«Նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»
21.01.2014 | 21:46

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից՝ Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով նման երկխոսությանը, կան համանախագահների որոշակի մշակումներ, դրանք կողմերը չեն մերժում, սակայն պահանջվում են հավելյալ ջանքեր համաձայնության հասնելու համար: Մենք պատրաստ ենք նպաստել, բայց նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ