Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պան Գի Մունը նահանջեց

Պան Գի Մունը նահանջեց
21.01.2014 | 21:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ վերցրեց Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանին ուղղված հրավերը: Պատճառը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունն է, որ պաշտոնական Թեհրանը բանակցություններին կմասնակցի առանց նախապայմանների:
«Ժնև-2» համաժողովում սիրիական հակամարտությանը վերջ դնելու շանսերը առանց Իրանի մասնակցության փոքր են՝ իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: «Բոլորը գիտեն, որ առանց Իրանի Սիրիայում իսկական խաղաղության հասնելու շանսերը այնքան էլ մեծ չեն»,- Իրանի մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի հրավերի հետկանչը մեկնաբանել է նախարարը:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ