Բռնությունները և լարվածությունը շփման գծի երկայնքով վտանգում են բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ արձագանքելով Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցածին: Twitter-ում իր գրառման մեջ ամերիկացի դիվանագետը ափսոսանք է հայտնե այդ իրադարձությունների հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ: