Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ թույլ չի տա Կատալոնիային անկախության հանրաքվե անել՝ տեղեկացնում է Անտեն-3 հեռուստաընկերությանը: «Հանրաքվեն, որն այդքան ցանկանում են շատ կատալոնացիներ, չի կայանա: Քանի դեռ ես Իսպանիայի վարչապետ եմ, իսպանական ոչ մի տարածք անկախություն չի ստանա»,- հայտարարել է Ռախոյը:
Հունվարի 16-ին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ էր արտահայտվել Իսպանիայից անջատվելու հանրաքվեին: Իսպանիայի սահմանադրության համաձայն, նման հանրաքվե կազմակերպելու հարց կարող է բարձրացնել միայն Իսպանիայի կառավարությունը: