Վրաստանի կողմից 2008 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված իրողությունները չճանաչելը խոչընդոտում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, մամուլի ասուլիսում: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն կողմ է մարդկանց միջև շփումները հեշտացնելուն: «Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք կարող փոխել իրողությունները, որոնք ձևավորվել են Սաակաշվիլիի հրահրած պատերազմից հետո»,- ընդգծել է Լավրովը:
«Շատ հաճախ պրակտիկ հարցերում մենք բախվում ենք այդ խնդրին: Եվ դա մեզ պարբերաբար խանգարելու է և կագնեցնելու է մեր հարաբերությունները»,- ասել է նա: