Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին

Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին
21.01.2014 | 21:30

Լեհ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ազգային արտադրության օղի է նվիրել: «Սերգեյ Վիկտորովիչ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպման ընթացքում ձեզ կարտոֆիլ նվիրեց, դուք հիշեցիք Լեհաստանի մասին։ Մենք նույնպես հիշում ենք, և Ձեզ համար նվեր ենք պատրաստել»,-ասել է նա և նախարարին փոխանցել թունդ խմիչքի շիշը։
«Սա ճիշտ չէ, սակայն ձեր նվերը ես վերցնում եմ հետս»,-ասել է Լավրովը՝ լքելով մամլո ասուլիսի դահլիճը։ Փարիզում հունվարի 13-ին բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ռուս նախարարին երկու կարտոֆիլ էր նվիրել, Լավրովը այդ կարտոֆիլները ֆերմերներին է հանձնել։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ