Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Ոչ թե մարգինալացում, այլ՝ անջատում»

«Ոչ թե մարգինալացում, այլ՝ անջատում»
22.01.2014 | 11:31

Հայաստանում այսօր կա որոշակի մի շերտ, որը կրթություն է ստացել և ստանում արևմտյան բուհերում, հաղորդակից է արևմտյան արժեքներին: Եվ հենց այդ խավն է, որը կարող է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար:

irates.am-ը Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք համամի՞տ է այն պնդումներին, որ արևմտյան արժեքներ կրողները Հայաստանում մարգինալ են, և մեր ժողովուրդը նախապատվությունը տալիս է ռուսական կողմնորոշմանը:

«Տեղի է ունենում ոչ թե մարգինալացում, այլ՝ անջատում: Մենք ունենք հասարակության մի հատված, որը ծայրահեղ արևմտամետ է, հատված, որը ռուսամետ է: Ռուսամետ հատվածը հիմնականում կազմում են նրանք, ովքեր սերտ կապեր ունեն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նրանք հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Ունենք նաև մի հատված, որն ազգայնական է»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ կա մի ստվար հատված, որը միջին տեղ է զբաղեցնում և չունի արմատական դիրքորոշում: Նրանք էլ, ըստ քաղաքագետի, հիմնականում կազմում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ