Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևում հրազենային կրակոցներից զոհվել է Սերգեյ Նիգոյանը (տեսանյութ)

Կիևում հրազենային կրակոցներից  զոհվել է Սերգեյ Նիգոյանը (տեսանյութ)
22.01.2014 | 12:45

Կիևում ուժայինների ու ցուցարարների բախումների հետևանքով արդեն երկու զոհ կա: Առաջինի ինքնությունը դեռևս պարզված չէ, երկրորդն ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն է, ով Կիև էր գնացել Դնեպրոպետրովսկից: Սերգեյ Նիգոյանը զոհվել է հրազենային վնասվածքներից, նա Եվրամայդանի ակտիվ մասնակիցներից էր: Դեկտեմբերին Սերգեյի մասնակցությամբ նկարահանվել է տեսանյութ, որում նա արտասանում է Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունը: Տեսանյութն այսօր տարածվել է համացանցում: Ուկրաինայում բախումների հետևանքով բազմաթիվ ցուցարարներ են տուժել: Երեկ երեկոյան ընդդիմությունը հայտարարել էր, որ անցած օրերի ընթացքում Կիևում բուժօգնության է դիմել մոտ 1500 ցուցարար:

Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում «սև հինգշաբթիի» օրենքները, որոնք Գերագույն ռադան ընդունել էր անցած հինգշաբթի` դեկտեմբերի 16-ին: Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ խստացվել են բողոքի տարբեր ակցիաների իրականացման պայմանները, Քրեական օրենսգրքում ավելացվել է «Զրպարտություն» հոդվածը, իսկ ԶԼՄ-ների և որպես ԶԼՄ չգրանցված, բայց տեղեկությունների տարածմամբ զբաղվող կայքերի աշխատանքը վերահսկվում է: Արևմուտքն այս օրենքներն անվանել էր հակաժողովրդավարական, իսկ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քայլերը գնահատել որպես բռնապետության տանող ջանքեր:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

Сергій Нігоян. Наш Шевченко
Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ