Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը

Իրանը չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը
23.01.2014 | 14:01

Իրանը կատարում է ժնևյան բոլոր պայմանավորվածությունները, սակայն ամբողջովին չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը, ինչպես այն աշխարհին փորձում է ներկայացնել ԱՄՆ-ը:

Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նա ասել է, թե Իրանը որոշակի պարտավորություններ է վերցրել և կկատարի դրանք` ոչ ավելի, քան 5 տոկոս ուրանի հարստացում, կես տարուց հետո մինչև 20 տոկոս հարստացված միջուկային բոլոր նյութերի ոչնչացում: Իրանը նաև կդադարեցնի ուրանի հարստացման նոր կենտրոնների շինարարությունը և ցանկացած տեխնիկական վերազինումը: Իրանը, սակայն, չի պատրաստվում ապամոնտաժել ուրանի հարստացման սարքավորումները: «Մենք պարզապես կդադարեցնենք հարստացնել ուրանը 5 տոկոսից ավելի»,-ասել է Զարիֆը: Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերում ապամոնտաժման մասին խոսք չկա:

Դիտվել է՝ 705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ