Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կառավարությունն ուշ է գլխի ընկնում

Կառավարությունն ուշ է գլխի ընկնում
23.01.2014 | 15:37

Մինչ կառավարությունը գլխի ընկավ, որ պետք է պետական նշանակության հուշարձանները դարձնել անձեռնմխելի, արդեն այդպիսի կառույց գրեթե չկա: Այսօր կառավարությունը որոշեց սահմանել հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների փոփոխման կարգը: Այսուհետ կառավարության հատուկ որոշմամբ պետք է «ձեռք տալ» «հանրապետական» հուշարձաններին: «Հուշարձանի փոփոխությունը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական, գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին և ներքին ծավալների անդառնալի խեղմամբ, ոչնչացմամբ»,-հայտարարեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Փակ շուկայի ու շատ այլ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից ու տեղում էլիտար շենքեր կառուցելուց հետո կառավարության այս որոշումը ոչ մի արժեք չունի: Այս համատեքստում հերթական «անդառնալի խեղմանն ու ոչնչացմանն» է ենթարկվելու «Զվարթնոց» օդանավակայանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ