Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ

Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ
23.01.2014 | 23:08

Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ 3 տասնամյակից ավելի տևող թշնամությունը պետք է վերածվի ընկերության, եթե կողմերը համապատասխան ջանքեր գործադրեն՝ հաղորդել է Al Arabiya-ն: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ ր է, որ մի օր Թեհրանում բացվի ԱՄՆ դեսպանատուն, Ռու հանին ասել է. «Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ, և նույն կերպ՝ ոչ մի ընկերություն չի կարող լինել ընդմիշտ։ Ուստի մենք պետք է թշնամությունը վերածենք ընկերության»։

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ