Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգ՝ տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Համակարգը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել «յուրային» ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։