Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ձեր մայրերը նույնպես աղոթում են ձեզ և ՈՒկրաինայի համար

Ձեր մայրերը նույնպես աղոթում են ձեզ և ՈՒկրաինայի համար
23.01.2014 | 23:21

«Այն պահից, երբ Յանուկովիչը սպանեց Սերգեյ Նիգոյանին եւ մեր տղաներից ևս երկուսին, ում անունները դեռ չգիտենք, նա դադարեց Ուկրաինայի նախագահը լինել եւ մարդասպան դարձավ»՝ հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Նա դիմել է «Ուկրաինայում ուսադիրներ կրող բոլոր անձանց. Ուկրաինացիների արյան մեղքը ձեր հոգու վրա մի վերցրեք: Ոչ աշխատանքը, ոչ աշխատավարձը, ոչ էլ ուսադիրները չարժեն ձեր հոգու մահը: Կոչ եմ անում հեռանալ Յանուկովիչի վարձու մարդասպանների շարքերից ու անցնել երկրի կողմը: Գիտեմ, ձեր մայրերը նույնպես աղոթում են ձեզ և Ուկրաինայի համար, ինչպես եւ այն աղջիկների ու տղաների մայրերը, որոնց դուք սպանում ու վիրավորում եք»: Տիմոշենկոն դիմել է նաև ժողովրդավար աշխարհի առաջնորդներին խնդրանքով՝ բացել երկրորդ լայնածավալ ճակատն ընդդեմ Ուկրաինայում հաստատված դիկտատուրայի:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ