Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նոր իրականություն իրոք կա

Նոր իրականություն իրոք կա
23.01.2014 | 23:29

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր չէ, քանի դեռ գրավված են Վրաստանի տարածքի 20%-ը և Մոսկվան ճանաչում է վրացական երկու շրջանների անկախությունը՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
Независимая Газета-ն գրել է, որ Փանջիկիձեն այդպես է արձագանքել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների վերականգնմանը խանգարում է Վրաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում նոր իրականությունը չընդունելու առնչությամբ։
«Մենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատենք միայն այն «կարմիր գծերի» և սկզբունքների պահպանմամբ, որ կոչվում են Վրաստանի տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն։ Այդ սկզբունքների խախտման դեպքում ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա»,-ասել է Փանջիկիձեն։
Մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը՝ Վրաստանի հաշտեցման նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ դրական է գնահատում նրա խոսքերը տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության և Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցերում։
«Նոր իրականություն իրոք կա, և այն է, որ Ռուսաստանն առաջվա պես չի կարող ներգրավվել խաղաղապահ գործընթացներում, քանի որ ագրեսոր և օկուպանտ կողմ է հանդիսանում»,-ասել է նա։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ