Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ

Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք  մեծ քաղաքականության մեջ
24.01.2014 | 00:12

Չեմ կարծում, թե բանտից Ռուսաստանի նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու ազատումը և առհասարակ նրա հետ կապված իրադարձությունները կարող են առանձնապես հուզել իր խնդիրների մեջ խրված հայ մարդուն: Մանավանդ որ հայաստանցիներն էլ բացասական վերաբերմունք ունեն սեփական օլիգարխների նկատմամբ: Ի դեպ, եթե ռուսաստանցիները, մեղմ ասած, չեն սիրում իրենց հաստաքսակներին, ապա հայաստանցիները նաև չեն թաքցնում իրենց արհամարհանքը` կասկածի տակ առնելով վերջիններիս ինտելեկտուալ ու բարոյակրթական պաշարը:

Ինչևէ, Ռուսաստանի լիբերալ լրատվամիջոցներն արդեն 10 տարի ծամում են Խոդորկովսկու թեման` բանտարկյալի մեջ տեսնելով պուտինյան անարդարությունների զոհ, մարդու իրավունքների բիրտ խախտման օրինակ և այլն, և այլն: Նրա ազատումն էլ նույն լրատվամիջոցները մեկնաբանեցին իբրև արդարության վերականգնում և առիթը բաց չթողեցին կրկին արտահայտելու պետության ղեկավարի հանդեպ իրենց կայուն անհամակրությունը:
Մինչդեռ Խոդորկովսկու պատմությունը զգալի հետաքրքրություն է ներկայացնում հետելցինյան Ռուսաստանի հատկապես ներքին քաղաքական կյանքի, իրադարձությունների հետագա զարգացման ու ձևավորման իմաստով: Ինչ-որ տեղ սա յուրօրինակ քաղաքավավերական դետեկտիվ է հիշեցնում:
Շատ ծանր ժառանգություն թողեց Բորիս Ելցինն իր հետնորդին: Արդեն տևական ժամանակ ինֆարկտից, ինսուլտից ու ալկոհոլից դեգրադացիայի ենթարկված նախագահը փաստորեն պետության կառավարումը հանձնել էր մի խումբ հրեա օլիգարխների, որոնց մեջ ամենահզորը «գորշ կարդինալ» Բորիս Բերեզովսկին էր: Էկոնոմիկան քայքայված էր ու թալանված, մարդիկ ծայրահեղ հուսահատված, վերջնական խնդիր էր դրված, ռուսական գործոնը հասցնելով նվազագույնի, Ռուսաստանին վիճակել Խորհրդային Միության բախտը: Եվ օլիգարխները հետևողականորեն ու մանրախնդրորեն փնտրում էին, ինչպես կոմունիստներն էին ասում, արդեն Բրեժնևի օրն ընկած ղեկավարի փոխարինողին: Բերեզովսկին երեք անգամ գահն առաջարկել է (պատկերացրեք նրա իշխանության մասշտաբները) Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարին` Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, սակայն վերջինս հրաժարվել է: Բայց, ի վերջո, ռուսական պետության գաղտնի կառավարչի համառությունը տվել է իր արդյունքը:
Ինչո՞ւ էր ընտրությունը կանգ առել առանձնակի ճանաչում չունեցող հենց այս քաղաքագետի վրա: Բանն այն է, որ հրեա օլիգարխները, փնտրելով անհրաժեշտ անձին, ունեին իրենց ընդգծված «նախասիրությունները». նա պետք է լիներ Ելցինի «գործի» հավատարիմ շարունակողը, լուռումունջ պիտի կատարեր այդ մեծահարուստների ու անդրօվկիանոսյան հրամանատարների հրահանգներն ու ցանկությունները: Ասել է` շարունակեր իրագործել Ռուսաստանի հետագա քայքայման, կործանման ու առանձին պետությունների բաժանման չարագուշակ պլանը:
Եվ ի՞նչ: Ոչի՛նչ: Հսկայական իշխանությամբ ու նյութական անասելի հարստությամբ օժտված օլիգարխիական բանդան (նույնպես կոմունիստների արտահայտությամբ) կատարյալ պարտություն կրեց Պուտինի դեմ կենաց ու մահու գոտեմարտում: Այստեղ եկեք ուշադրություն դարձնենք ռուս նացիոնալիստների մի դիտարկման վրա: Ժամանակին Ստալինը ևս քաղաքական բարձրագույն ասպարեզ դուրս եկավ աննկատելիորեն: Հոկտեմբերյան հեղաշրջման շնորհիվ իշխանությունը զավթած հրեական կոհորտան լուրջ չէր ընդունում «բռի» վրացուն: Սակայն անցյալ դարի 30-ական թվականների վերջերին այդ նույն Ստալինը բռնությամբ վերացրեց այդ վերնախավը և ի չիք դարձրեց Ռուսաստանն ու աշխարհը նվաճելու նրանց ծրագրերը: Նույնքան աննկատ իշխանության գլուխ եկավ Վլադիմիր Պուտինը և անմիջապես բախվեց նույն նենգ խաղին, սակայն «դեմոկրատիայի» պայմաններում նա չէր կարող գործել ստալինյան մեթոդներով:
Սկզբում Պուտինին պետք էր շահել ժողովրդի համակրանքը: Եվ նա դրան հասավ, ձեռնարկելով ու շահելով երկրորդ չեչենական պատերազմը: Խաղաղեցնելով արյան հոտն առած տարածաշրջանը, նա նոր միայն ձեռնամուխ եղավ օլիգարխների խաղաղեցմանը, ինչը թերևս շատ ավելի ծանր հակամարտություն էր իշխանության համար մղվող պայքարում: Եվ հենց այս անողոք մթնոլորտում հառնեց Միխայիլ Խոդորկովսկու համառ ու ագրեսիվ ֆիգուրան: Բանն այն է, որ Պուտինը երկրից վռնդեց Բերեզովսկուն ու Գուսինսկուն, դրանով իսկ միաժամանակ պետության վերահսկողության տակ առնելով նրանց առավել ազդեցիկ լրատվամիջոցները և առաջին հերթին հեռուստատեսությունը: Այլ կերպ վճռվեց Խոդորկովսկու ճակատագիրը:
Այն տարիներին Ռուսաստանի թիվ մեկ միլիարդատիրոջ պլաններն այլ էին, և նա բնավ էլ չէր պատրաստվում փոխելու բնակության վայրը: Ավելին, նա սկսեց շռայլորեն ֆինանսավորել Պուտինի քաղաքական հակառակորդներին, այդ թվում` կոմունիստներին, նպատակ դնելով իրականացնել «խաղաղ» հեղաշրջման գործողություն: Այսինքն, նրա կողմից կաշառված Պետդուման ուղղում է մտցնում Սահմանադրության մեջ և պետությունը նախագահականից վերածելով խորհրդարանականի, նրան ընտրում է վարչապետի` պետության ղեկավարի պաշտոնում: Հերթական մի խորհրդակցության ժամանակ Խոդորկովսկին անհաշտ կոնֆլիկտի մեջ է մտնում Պուտինի հետ: Պատմում են, որ այդ միջադեպից անմիջապես հետո Խոդորկովսկին, հանդիպելով ռուս օլիգարխ Վլադիմիր Պոտանինին, գերինքնավստահ հայտարարում է` գրողի ծոցը Պուտինը, ես կդառնամ վարչապետ, դու` նախագահ:
Պուտինն ընդունեց ամենաանհնազանդի մարտահրավեր-ձեռնոցը: Շուտով Խոդորկովսկու «Յուկոս» կորպորացիայում երևացին իրավապահ մարմինների ներկայացուցիչները և բացահայտելով բազմաքանակ օրինազանցումներ, կալանավորեցին նրան, ինչն էլ ձգվեց 10 տարի: Եվ կշարունակվեր այդ «էպոպեան», եթե «խղճի կալանավորը» ներման խնդրանքով անձամբ չդիմեր իր ոխերիմ թշնամուն (արդեն կարևոր չէր, որ նա դրանով ընդունում է իր մեղավորությունը): Ամենայն հավանականությամբ, Խոդորկովսկուն վախեցրել էր իր գլխին կախված նոր սպառնալիքը` իրավապահների կողմից պատրաստվող հերթական` երրորդ շարք մեղադրանքները:
Պուտինը, հնազանդեցնելով հրեա օլիգարխներին (և ոչ միայն նրանց), բոլորին զգուշացրեց` ձեր նյութական հարստությունները չպիտի վերածվեն քաղաքականության: Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ: Չի կարելի ասել, որ հրեական գործոնը ներկայումս էական դեր չի խաղում երկրի կյանքում, սակայն 90-ականների համեմատ, անսանձ, լպիրշ ու մասշտաբային չէ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ