Արգելվել է Ուկրաինայի «Ռեգիոնների» կուսակցության երկու պատգամավորի` Վլադիմիր Օլիյնիկի եւ Ելենա Բոնդարենկոյի մուտքը ԱՄՆ: «Ի պատասխան Կիևի Մայդանում անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին ցուցարարների դեմ իրականացված գործողությունների ԱՄՆ դեսպանատունը չեղյալ է համարել Ուկրաինայում ուժի գործադրման հետ կապված մի քանի քաղաքացիների մուտքի արտոնագիրը: Քանի որ ըստ ԱՄՆ օրենքների վիզային գործերը գաղտնի են, մենք չենք կարող մեկնաբանել անհատական դեպքերը»,- ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: