Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի շուրջ

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի շուրջ
24.01.2014 | 19:30

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի նոյեմբերին Կիևի Եվրամայդանի ձևավորումից ի վեր հետևում է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք Ուկրաինայի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու արդյունք են, և հայտարարել է Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության մասին:

Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների և հասարակության միջև դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետեւանքով եղան զոհեր: «Ժառանգությունը» ցավակցում է զոհերի, նրանց թվում՝ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի հարազատներին, մտերիմներին ու զինակիցներին: Իբրեւ մարտիմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը:

Ուկրաինայում հանգուցալուծում չգտնող քաղաքական ճգնաժամը, Եվրամայդանի ակտիվիստների առեւանգումներն ու խոշտանգումները, մինչեւ այժմ կայացած իշխանություն-ընդդիմություն բանակցությունների փոքր արդյունավետությունը հետագա արյունահեղության տագնապ են ստեղծում: «Ժառանգությունը» հորդորում է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց մանդատի շրջանակում անհապաղ ձեռնարկել քննարկումներ ու քայլեր` Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու եւ ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար:

Եվս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին, մեր ընդդիմադիր գործընկերներին` հանուն ազատության, իրավունքի և Ուկրաինայի նրանց մղած պայքարում:

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ