Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսկ Ղարաբաղի հա՞րցը

Իսկ Ղարաբաղի հա՞րցը
24.01.2014 | 19:35

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Նախագահներն ընդգծել են, որ Ադրբեջանին և Իրանին միավորում են ընդհանուր պատմամշակութային արմատները, իսկ այժմ կան լայն հնարավորություններ բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։ Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում կշարունակեն զարգանալ նաև հետագայում։ Նախագահները նշել են, որ պետք է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համագործակցության համար։

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ