Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայի պատվիրակությունը կլքի Ժնև-2 համաժողովը, եթե մինչև շաբաթ կառուցողական բանակցություններ տեղի չունենան՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Եթե որևէ լուրջ բանակցություն տեղի չունենա մինչև շաբաթ, սիրիական պաշտոնական պատվիրակությունը կլքի համաժողովը՝ լրջության և պատրաստվածության բացակայության պատճառով»,-ասել է Մուալեմը։
Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև դեմ առ դեմ հանդիպում այսօր չի կայանա։ Ավելի վաղ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը դժգոհություն էր հայտնել Ժնև-2-ի ձևաչափի վերաբերյալ։