Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օլանդը ներկայանում է Հռոմի պապի դատին

Օլանդը ներկայանում է Հռոմի պապի դատին
24.01.2014 | 19:38

Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան: Հռոմի պապի հետ բանակցություններում նա կփորձի բարելավել Ֆրանսիայի ղեկավարության հարաբերությունները Սուրբ գահի հետ: Դա անհրաժեշտ է Ֆրանսիայի նախագահին, որպեսզի բարելավի հարաբերությունները ֆրանսիացի կաթոլիկների հետ՝ մինչ իշխող սոցիալիստների քաղաքային ընտրությունները և Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Երկրում կաթոլիկների և Վատիկանի վրդովմունքն էին հարուցել Ֆրանսիայում ընդունված օրենքները միասեռ ամուսնությունների օրինականացման մասին: 100 հազար մարդ իրենց ստորագրությունն էին դրել միջնորդագրի տակ՝ Հռոմի պապին կոչ անելով ազդել Օլանդի վրա ու ստիպել չեղյալ համարել «Ընտանիք՝ բոլորի համար» օրենքը: Հավատացյալների և Սուրբ գահի վրդովմունքն էր հարուցել նաև կառավարության մտադրությունը ՝ խորհրդարան մտցնել օրինագիծ, որը փաստացի օրինականացնում է էֆթանազիան:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ