Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«The London Economic». Վայելեք ներկայացումը

«The London Economic». Վայելեք ներկայացումը
24.01.2014 | 19:44

NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Թուրքիայում բնակվող ազատ լրագրող ու բլոգեր Ջիմ Քոլելիի հոդվածը «The London Economic»-ից:

Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը ոչ այլ ինչ է, քան թատրոնի բեմում բոլոր դեկորացիաների փլուզում: Լավ մտածված այս ֆոնի հանկարծակի չքացումից հետո անհետանում է նաեւ ենթատեքստը բեմում գտնվող դերասանների համար: Պատրանքը անհետացել է, եւ Թուրքիայի դեպքում գործող ժողովրդավարության հասկացությունը օրենքի գերակայությամբ գրեթե անհետացել է: Նույնիսկ ետնաբեմում աշխատանքի քողազերծումը չի դադարեցրել ներկայացումը, եւ հանդիսատեսի ուշադրությունը գրավում են երկու բարձրակարգ դերասան:Գլխավոր գործող անձը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է:

Մյուս կերպարը քիչ հայտնի է, թերեւս ընդարձակ լսարանի համար, թեեւ շատ թուրքեր այժմ ցնծում են, որ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնվեց ուշադրության կենտրոնում, որ մինչ այդ ետնաբեմում էր: Քանի որ սկանդալը վնասում է իր կուսակցության հեղինակությանը, վարչապետը նույնքան ուժգին պատասխան տվեց: Նշելով առաջիկա տեղական ու նախագահական ընտրությունների մասին այս տարի, եւ հաջորդ տարի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Էրդողանը սա անվանեց «կեղտոտ դավադրություն» եւ «դատական հեղաշրջում»՝ իր կուսակցությունը անվանարկելու համար:Ինչպիսի՜ շոու: Սակայն նախքան հանդիսատեսը կսկսի ծիծաղել ներկայացման վրա, որին Էրդողանը վերածել է իր երկիրը, ամենածիծաղելի քայլը դեռ առջեւում է: Նրա ներկայացման ժամկետները չէին կարող ավելի արդիական լինել. տեղական ընտրությունները կկայանան մարտին: Լավագույն փորձագետներն առաջիկա տեսարաններում ընդգրկում են համընդհանուր ընտրությունների անցկացում, որպեսզի առավելագույնին հասցնեն Էրդողանի շանսերը ընտրություններում:

Կա նաեւ Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից ընդունված երեք ժամկետները սահմանափակող օրենքի վերացում, որպեսզի Էրդողանը կարողանա մնալ վարչապետի պաշտոնում, եթե կրճատվեն նախագահ դառնալու նրա հնարավորությունները: Սպասեք նաեւ ավելի շատ սկանդալների, մաքրումների, հնարավոր է նաեւ հրաժարականների, եւ իհարկե, բողոքի ցույցերի: Հաշվի առնելով անցյալ տարի հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորների ու զոհերի թիվը՝ սպասեք էլ ավելին: Վերջապես, սա ընտրությունների տարի է: Վայելեք ներկայացումը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ