Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հերթական նիստի ժամանակ իշխող կուսակցության պատգամավորներից Բյուլենթ Թեզջանը քննադատել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեի հայտարարությունը։ Մուհարեմ Ինջեն ցանկացել է պատասխանել, սակայն նրան թույլ չեն տվել, վիճաբանությունը վերածվել է բռունցքներով ծեծկռտուքի։