Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փարիզում Նալբանդյանը բարձրացրել է սադրանքների հարցը

Փարիզում Նալբանդյանը բարձրացրել է սադրանքների հարցը
25.01.2014 | 13:03

Երեկ Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` նախարարների, համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։
Հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:
Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ են և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այդ քայլերը նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի: Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ