Հավարտ Փարիզյան հանդիպման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ը հայտարարությամբ են հանդես եկել. «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպշիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խոր մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները: Համանախագահները կոչ արեցին կողմերին լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները»։