«Մենք ցավում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի խախտման հետևանքով զոհերի համար։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ հակամարտությունը չի կարելի կարգավորել ուժի կիրառմամբ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը։
ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրումը՝ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից։ «Մենք մտադիր ենք համատեղ աշխատանքով հասնել խաղաղության։ Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»,-ասել է նա։