Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ժողովուրդը չի ընդունում Յանուկովիչի պայմանները

Ժողովուրդը չի ընդունում Յանուկովիչի պայմանները
25.01.2014 | 13:19

«Դեռևս մեկ ամիս առաջ կարելի էր հեռանալ, եթե լիներ ՆԳ նախարար Զախարչենկոյի հրաժարականը, դեռևս երկու շաբաթ առաջ կարելի էր մարդկանց բավարարել կառավարության հրաժարականով: Այսօր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը»,- հայտարարել է «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն: Նա ասել է, թե հակամարտությունը շարունակում է աճել և հիմնական որոշումը պետք է ժողովուրդը կայացնի: «Երեկ Յանուկովիչի հետ հանդիպումից հետո ես եկա Գրուշնևսկի` մարդկանց մոտ և ի պատասխան սուլոց լսեցի: Այն ուղղված չէր ինձ, այլ վկայում էր բանակցություննրի արդյունքների ընդունման վերաբերյալ նրանց վրդովմունքի մասին, նրանք նման բան չէին սպասում», -նշել է Կլիչկոն` ասելով, որ արդեն դժվարացել է ինչ-ինչ պաշտոնյաների ազատման ճանապարհով ժողովրդին բավարելը:

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ