«Կառավարությունը փոխելը բավարար չէ, պետք է փոխել խաղի կանոնները և մարդկանց ապագայի զարգացման հստակ ծրագիր տալ»,- ասել է Վիտալի Կլիչկոն Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, ում հետ քննարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Դրանցից մեկը, ըստ Կլիչկոյի, վերադարձն է 2014-ի Սահմանադրությանը: Լրագրողների հարցին, թե ընդդիմությունն արդյոք պատրաստ է նախագահ Յանուկովիչի հետ շարունակել բանակցությունները, Կլիչկոն ասել է. «Ես համոզված եմ, որ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն արյունահեղությունը կանգնեցնելու համար»: Գործիչը ակնարկել է, թե Ուկրաինայի իրադարձությունները անտրամաբանական զարգացում ունեն, դրանք ընթանում են դրսից եկող սցենարով, սակայն չի պարզաբանել թե կոնկրետ որ երկրին նկատի ունի որպես սցենարի հեղինակի: