Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում

Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում
25.01.2014 | 16:51

Ռուսաստանը կարող է երկարացնել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ-ում մնալու ժամկետը: Այս մասին հաղորդել է New York Times-ը` հղում անելով ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովին: Վերջինս նման հայտարարություն էր արել Դավոսում: «Ռուսաստանը կարող է անսահմանափակ դարձնել Սնոուդենի` ժամանակավոր ապաստանի վերաբերյալ փաստաթղթերի ժամկետը: Նա չի հեռացվի Ռուսաստանից: Որոշումը կընդունի Սնոուդենը»,-ասել էր Պուշկովը: Նա հիշեցրել էր Սնոուդեն ավագի խոսքերը, որ իր որդին դժվար թե արդարադատության հույս ունենա ԱՄՆ վերադառնալու դեպքում:

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ