Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան, ով այս օրերին մասնակցում է «Ժնև -2» գիտաժողովին, Սիրիայի իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին երեկ մամլո ասուլիսում հայտարարել է, որ քաղբանտարկյալների և գերիների ազատման հարցը կբարձրացվի այսօր` Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների ընթացքում: «Տեսնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի ազատեն` եթե ոչ բոլորին, ապա ծայրահեղ դեպքում`մի մասին»,-ասել է Բրահիմին: Վերջինս նշել է, որ առաջին հերթին պետք է ազատել կանանց, ծերերին ու երեխաներին: