Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոն

Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոն
26.01.2014 | 17:17

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Батькивщина»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկին առաջարկում է վարչապետի, իսկ «УДАР» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոն՝ հայտարարել է արդարադատության նախարար Ելենա Լուկաշը քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին: Նախագահի կայքում նշված է, որ եթե Արսենի Յացենյուկը համաձայնի, կառավարության հրաժարականի որոշում կընդունվի: Ուկրաինայի նախագահը համոզված է, որ ընդդիմության հետ համատեղ աշխատանքը կօգնի պետությանը միավորվել և անհրաժեշտ բարեփոխումները անցկացնել, որոնք պետք են պետությանն ու ժողովրդին: Յանուկովիչը հերթական անգամ ափսոսանք է հայտնել բոլոր ողբերգական դեպքերի, վիրավորների ու կոնֆլիկտի զոհերի համար և ընդգծել է բռնության անթույլատրելիությունը: ՛՛Մենք դատապարտում ենք բոլոր արմատական սցենարները և նրանց հետևանքները: Բանակցությունները կշարունակվեն կողմերի փոխպայմանավորվածությամբ՛՛, ասել է Յանուկովիչը: Լուկաշը նաև հաղորդել է, որ ՛՛հասարակական ընդգրկուն երկխոսության ապահովման համար՛՛ Ուկրանայի նախագահը հրապարակային դեբատների է հրավիրել Վիտալի Կլիչկոյին և նա համաձայնել է: Ընդդիմությունը նախագահի մյուս առաջարկներին դեռ պատասխան չի տվել: Ընդդիմության հիմնական պահանջը նախագահի հրաժարականն է:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ