Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Բանակը չի միջամտելու»

«Բանակը չի միջամտելու»
26.01.2014 | 17:19

Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերը չեն խառնվելու երկրի ռեգիոններում բռնկվող անկարգություններին: «Բանակը խստորեն հետևելու է Ուկրաինայի Սահմանադրությանը և օրենքներին, որոնք հստակ նշում են բանակի դերը, գործառնություններն ու խնդիրները, այդ թվում այն խնդիրները, որոնց լուծմանը զինված ուժերը պետք է մասնակցեն»,-ասել է նախարարաը: Կոնֆլիկտի լուծման համար բանակն օգտագործելու որոշ քաղաքական գործիչների առաջարկը Լեբեդևն անվանել է սադրանք և ասել, որ դա բացառված է: Ցույցերի նոր ալիքը արդեն հասել է ռեգիոններ՝ տեղերում ցուցարարները գրավում են իշխանության օրգանների տեղակայման շենքերը: Տեղական ադմինիստրացիաների շենքերը գրավված են Լվովում, Ռովնոյում, Իվանո Ֆրանկովսկում, Չերնովցիում Խմելնիցկիում, Վիննիցայում, Չեռնիգովում, Պոլտավայում:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ