Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինայի ընդդիմությունը` երկընտրանքի առաջ

Ուկրաինայի ընդդիմությունը` երկընտրանքի առաջ
26.01.2014 | 17:21

Հունվարի 26 –ին ճեպազրույցում "Батькивщина"-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը ասել է, որ նախագահի առաջարկած պաշտոնները «դեռ չեն ընդունվել, բայց չեն էլ մերժվել»: Նա ասել է, որ որոշումը ընդհանուր է լինելու. «Մենք պատրաստ ենք ստանձնել երկրի ճակատագրի պատասխանատվությունը, բայց այն պայմաններով, որոնք մենք ենք առաջադրում»: Յացենյուկն ընդգծել է, որ երեք ընդդիմադիր ուժերը լուրջ խրհրդակցություններ են անցկացնում: Նա նաև ասել է, որ նախագահի առաջարկից, մեղմ ասած, հիացած չեն՝ երկիրը լիակատար ու տոտալ քաոսի մեջ է ներքաշված, ցանկանում են խուսափել պատասխանատվությունից, այդ պատճառով էլ ընդդիմությանն են առաջարկում ընդունել կամ չընդունել պատասխանատվությունը: «Եթե մենք ասենք, թե հրաժարվում ենք, մեզ կմեղադրեն, որ առաջարկում էին իշխանության գալ և երկիրը դեպի Եվրոպա տանել, բայց մենք հրաժարվեցինք: Եթե մենք համաձայնենք, կմեղադրեն դավաճանության մեջ, որ մարդիկ չհասան իրենց ցանկացածին»,- ասել է Յացենյուկը:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ