ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ եթե Թեհրանը խախտի միջուկային ծրագրի մասին պայմանավորվածությունները, ռազմական տարբերակը կրկին կընդգրկվի օրակարգում: Իրանի խորհրդարանը մտադիր է ավելացնել ռազմական բյուջեն` ի պատասխան նրա ասել է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Բոլորը լսել են Քերիի ելույթը և նրա քարոզչությունը Իսլամական Հանրապետության դեմ պատերազմելու մասին, մենք պետք է գիտակցենք հայտարարության ողջ կարևորությունն ու գործնական միջոցառումներ ձեռնարկենք»: