Դամասկոսը ոչ ներկայացուցչական է համարում է Ժնև-2-ում ընդդիմության պատվիրակությունը, սակայն մտադիր է շարունակել բանակցությունները՝ սիրիական կողմերի հերթական հանդիպումից առաջ հայտարարել է նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։ «Մենք այստեղ տեսնում ենք ընդդիմության միայն փոքր մասը, և ողջ աշխարհը դա հասկանում է: Այնուամենայնիվ, մտադիր ենք շարունակել բանակցությունները, քանի որ սիրում ենք Սիրիան»,-ասել է նա և հավելել, որ իշխանությունները պատրաստ են անել ամեն ինչ Սիրիայում ահաբեկչությունը դադարեցնելու համար: