Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը պատասխան կտա ԱՄՆ սպառնալիքներին

Իրանը պատասխան կտա ԱՄՆ սպառնալիքներին
27.01.2014 | 12:02

Իրանի խորհրդարանը մտադիր է մեծացնել ռազմական բյուջեն ի պատասխան ամերիկյան ռազմական հռետորաբանության: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: «Բոլորը լսել են Քերրիի հայտարարությունները և նրա պատերազմի քարոզչությունը ընդդեմ Իսլամական Հանրապետության: Մենք պետք է լիովին գիտակցենք տվյալ հայտարարության ողջ կարևորությունը և գործնական միջոցներ ձեռնարկենք: Ի պատասխան այդ հայտարությունների, ինչպես նաև հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու համար Իրանը կմեծացնի երկրի ռազմական բյուջեն»,-ասել է Լարիջանին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 23-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով ասել էր, որ «եթե Թեհրանը խախտի իր միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունը, ռազմական տարբերակը անհապաղ օրակարգ կվերադառնա»:

Որոշ փորձագետներ նշում են, թե Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհի դեպքում նրա թիրախ կդառնան Մերձավոր Արևելքում տեղակայված 32 ամերիկյան բազաները: Դրանից բացի Իրանը կփակի Օրմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթային մատակարարումների 40 տոկոսը:

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ