Կիևում ցուցարարները գրավել են Արդարադատության նախարարության շենքը: Նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, թե շենքը չազատելու դեպքում արտակարգ դրություն կհայտարարվի: Լուկաշն ասել է, որ նախարարության շենքում կիրակի օրը աշխատանքներ են տարվել քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, մասնավորապես քննարկվել են համաներման օրենքի ընդունման և սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցերը:
Շենքը գրավողների ներկայացուցիչը հայտարարել է, որ չեն պատրաստվում ազատել այն, քանի որ համարում են, որ կառավարությունը լեգիտիմ չէ: Չնայած սրան նա խոստացել է, որ նախարարության աշխատողները կարող են շենք մտել: Ցուցարարների հետ զրուցել է «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտակի Կլիչկոն և խնդրել, որ ազատեն նախարարության շենքը: Ակտիվիստները մերժել են ընդդիմադիր առաջնորդին: