Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանը դատապարտի, որ ի՞նչ անի

Հայաստանը դատապարտի, որ ի՞նչ անի
27.01.2014 | 14:50

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ուկրաինայում ցանկացած բռնություն, որի արդյունքում կան զոհեր և մեր խորին ցավակցութունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», -այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին: Փոխնախարարի խոսքով` Վրաստանը կոչ է անում Ուկրաինայի ղեկավարությանը միայն երկխոսության ճանապարհով լուծել խնդիրները, «որպեսզի Ուկրաինան, որը Վրաստանի հետ «Արևելյան գործընկերություն» ծրագիր անդամ է, կրկին վերադառնա եվրոպական արժեքներին»: Սա Վրաստանի` արդեն երկրորդ պաշտոնական արձագանքն է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայաստանի ղեկավարները, ի տարբերություն իրենց վրացի գործընկերների, մայս հարցում ձեռնպահ են: Նրանք ոչ պաշտպանում, ոչ էլ դատապարտում են Վիկտոր Յանուկովիչի գործողությունները սեփական ժողովրդի հանդեպ: Այնպիսի տպավորություն է, թե մեր իշխանությունները ընդհանրապես կարծիք չունեն նման հարցերի վերաբերյալ: Բայց իսկապես ի՞նչ կարող են անել նրանք: Պաշտպանել Յանուկովիչին` կնշանակի միջազգային հանրության աչքում բռնապետության անուն վաստակել, իսկ պաշտպանել ցուցարարներին` նրանք պարզապես չեն կարող: Այն պարագայում, երբ մեր երկրում ճնշվում է ազատ խոսքի արտահայտման ցանկացած դեպք, ուկրաինացի ցուցարարներին պաշտպանելու հիմք ու ոչ էլ բարոյական իրավունք մերոնք չունեն: Մանավանդ, որ այս օրերին Հայաստանում 15 մարդ ազատազրկված է քաղաքական դրդապատճառներով: Նկատենք, որ Հայաստանի` նույնիսկ չեզոք կամ լղոզված հայտարարությունը կարող է պարզապես ծիծաղելի դիտվել մարդու իրավունքների այն խախտումների ֆոնին, որոնց միջազգային հանրությունը մեզանից լավ է տեղյակ:

Կարինե ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ