Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զուգահեռ Թուրքիա

Զուգահեռ Թուրքիա
28.01.2014 | 13:25

Շահի կառավարման ժամանակներից սկսած նրան շրջապատող մարդիկ սխալ տեղեկատվություն են տրամադրել կառավարչին: Հավանական է՝ մեր ընկերոջ հետ վարվում են նույն կերպ՝ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ Ֆեթուլլահ Գյուլենը՝ մեկնաբանելով Թուրքիայում ձևավորված իրավիճակը և այն, թե որքանով է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացված:
Գյուլենը ակնարկել է, որ հավանական է համաձայնության գա Թուրքիայի գործող կառավարության հետ: Նա նշել է, որ դեմ չէ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններին: Պատասխանելով երկրում կոռուպցիայի մասին հարցին՝ Գյուլենը հայտարարել է, որ բոլորը՝ սկսած հասարակ մարդկանցից մինչև էլիտայի ներկայացուցիչներ, ընդունում են կոռուպցիայի փաստը:
«Դեռևս 8-10 ամիս առաջ հետախուզությունը տեղեկացրել էր իշխանությունում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին: Այդ մասին գրել է մամուլը, ինչը հաստատվել է կառավարության կողմից: Ազգային հետախուզությունը գտնվում է վարչապետի ենթակայության տակ: Նրանք սեփական հետաքննություն են անցկացրել և տեղեկացրել են վարչապետին»,- ասել է Գյուլենը՝ պատասխանելով զուգահեռ պետության գոյության, որը գտնվում է իր իշխանության ներքո, և իր հրամանով հակակառավարական օպերացիա սկսելու մասին հարցին:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ