Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կառաջադրի իր թեկնածությունը Եգիպտոսի նախագահական ընտրություններում

Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կառաջադրի իր թեկնածությունը  Եգիպտոսի նախագահական ընտրություններում
28.01.2014 | 13:54

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը համաձայնություն է տվել, որ զինված ուժերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին առաջադրի իր թեկնածությունը ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում։
Անցյալ ամառ Սիսին առաջնորդեց հեղաշրջումը, որը արդյունքում նախագահական աթոռից զրկվեց Եգիպտոսի առաջին ժողովրդավարական ընտրություններում ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին։ Եգիպտոսն այժմ ունի ժամանակավոր կառավարություն։ Առաջիկա օրերին Սիսին կհեռանա զինված ուժերում իր զբաղեցրած պաշտոնից։ Նա վայելում է միլիոնավոր քաղաքացիների համակրանքը և, ինչպես կանխատեսում են եգիպտոսյան զարգացումներին հետևող վերլուծաբանները, հեշտությամբ կհաղթի ընտրություններում։

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ