Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ հաղորդում է France-Presse-ը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: