Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինայի վարչապետի պարտականությունները կկատարի Սերգեյ Արբուզովը

Ուկրաինայի վարչապետի պարտականությունները կկատարի Սերգեյ Արբուզովը
28.01.2014 | 21:58

Նիկոլայ Ազարովի պաշտոնաթողությունից հետո փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը կղեկավարի նախարարների կաբինետը: «Նախագահը նախարարների կաբինետին կարգադրել է շարունակել գործունեությունը մինչև նոր կառավարության աշխատանքի սկիզբը: Դա նշանակում է, որ «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետը»,- նշել է Ազարովի մամլո քարտուղար Վիտալի Լուկյանենկոն:
Նրա խոսքերով՝ հունվարի 29-ին կառավարության կայանալիք նիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի Արբուզովը: Հունվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Ուկրաինայի վարչապետ Ազարովի՝ պաշտոնից ազատման հրամանը:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ