ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ գտնվում է Կիևում, ասել է. «Կարևոր է, որ Գերագույն Ռադայի այսօրվա արտահերթ նիստը սկսել է ճանապարհ հարթել լայնածավալ քաղաքական գործընթացի համար, որը կհանգեցնի ճգնաժամի ավարտին: Այդ ջանքերի կենտրոնում պետք է լինեն մարդկանց սպասումները»: Ֆյուլեի բանակցությունները ուկրաինացի գործընկերների հետ շարունակվում են: