Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կանադան արգելում է ուկրաինացիների մուտքն իր տարածք

Կանադան արգելում է ուկրաինացիների մուտքն իր տարածք
29.01.2014 | 11:23

Կանադայի կառավարությունը ուկրաինացի բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել` ի պատասխան ՈՒկրաինայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:

«Մենք անհապաղ ուժի մեջ մտնելու որոշմամբ սահմանափակումներ ենք մտցրել ուկրաինացի կարևոր չինովնիկների մուտքի համար, ովքեր պատասխանատու էին բողոքի ձայները ճնշելու և լռեցնելու հարցում», -հայտարարել է Կանադայի Քաղաքացիության և էմիգրացիայի նախարար Քրիս Ալեքսանդերը: Նա ասել է, որ ստիպված էին նման միջոցներ ձեռնարկել, և Կանադան շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդին` նրա քաջ ու անվախ պայքարում, որը մղվում է հանուն ազատության ու ժողովրդավարության: Երկրի արտգործնախարար Ջոն Բայրդն էլ ասել է, թե Կանադան շարունակում է հետևել ՈՒկրաինայի իրադարձություններին և կշարունակի պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը բռնությունները շարունակվելու դեպքում:

Դիտվել է՝ 822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ