Բրյուսելում ընթացող ԵՄ-Ռուսաստան ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՄ-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտիների ստեղծման հնարավորությունը: Նա նշել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտիների ձևավորման հնարավորության շուրջ փորձագիտական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին. «Եվրամիության ղեկավարությանն առաջարկում ենք ուսումնասիրել Եվրամիության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության միջև ազատ տնտեսական գոտիների ձևավորման հնարավորությունը»: