Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պետությո՞ւնը, թե՞ թագուհին պիտի պահպանի արքայական ունեցվածքը

Պետությո՞ւնը, թե՞ թագուհին պիտի պահպանի արքայական ունեցվածքը
29.01.2014 | 11:50

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատին ներկայացված զեկույցի համաձայն` Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականները չեն վերահսկում նրա ծախսերը, բացի այդ, միապետական նստավայրերն առանձնապես աչքի չեն ընկնում բարվոք վիճակով: The Telegraph-ի փոխանցմամբ` ներկայումս թագավորական գանձարանի միջոցները հասել են պատմական նվազագույնին` 1 մլն ֆունտի: Թագուհու ծախսերը գերազանցել են եկամուտները և պահուստային ֆոնդի միջոցները 2001թ. 35 միլիոն ֆունտից հասել են 1 միլիոնի: Մինչդեռ Բուքինգհեմյան պալատն ու Վինձորյան ամրոցը շտապ վերանորոգման կարիք ունեն: Շենքերի որոշ մասերում անձրևի ժամանակ կաթում է, իսկ ջեռուցման հին համակարգերը մեծ ծախսեր են պահանջում: Թագավորական կարիքների համար բյուջետային միջոցներն անցած տարի ավելացել են 5 միլիոն ֆունտով կամ 15%-ով: Ըստ պարբերականի` շատերը դա անարդար են համարում, քանի որ թագուհին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ անձանց ցուցակում է:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ