Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը պատրաստում է պատժամիջոցներ Ուկրաինայում իրավիճակը սրողների դեմ

ԱՄՆ-ը պատրաստում է պատժամիջոցներ Ուկրաինայում իրավիճակը սրողների դեմ
30.01.2014 | 12:32

Իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային անդրադառնալով՝ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սատարում է իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու ուկրաինացիների իրավունքը: Ուկրաինական իրադարձությունների զարգացումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է մշակում Ուկրաինայի կառավարության անդամների և ընդդիմության առաջնորդների դեմ՝ երկրում իրավիճակը սրելու համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Պատժամիջոցների փաթեթը դեռ վերջնականապես պատրաստ չէ, սակայն կարող է պատրաստ լինել իրավիճակի սրման և բռնության ընդլայնման դեպքում։
Ավելի վաղ որոշ ամերիկացի օրենսդիրներ, ներառյալ՝ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը և դեմոկրատ Քրիս Մերֆին, հայտարարել էին, որ Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ ընդունել ընդդեմ ուկրաինական իշխանությունների՝ Կիևում ցուցարարների դեմ խիստ գործողությունների համար։ Նախազգուշացում է պարունակել Ուկրաինայի հարցով բանաձևը, որն ընդունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը։

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ