Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նոր փուլ թուրք-իրանական հարաբերություններում

Նոր փուլ թուրք-իրանական հարաբերություններում
30.01.2014 | 12:34

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Իրան, այցի նպատակը երկկողմ հարաբերությունների բարելավումն է: Պատերազմը Սիրիայում սրել էր Սիրիայի հարցով հակադարձ դիրքորոշումներ ունեցող Անկարայի և Թեհրանի հարաբերությունները: Իրանի կառավարությունն այցն անվանել է նոր փուլ թուրք-իրանական հարաբերություններում:

Այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև Համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման վերաբերյալ։
Խորհրդի առաջին նիստը կանցկացվի Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլին, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը և այլ բարձրաստիճան անձինք։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ